Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վրաստանի կառավարության կառուցվածքը փոխվեց

Վրաստանի կառավարության կառուցվածքը փոխվեց
27.06.2018 | 09:50

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ կառավարության կառուցվածքը կփոխվի: 14 նախարարությունների փոխարեն կգործի 11 նախարարություն և մեկ պետական կոմիտե: Մշակույթի և սպորտի նախարարությունը կմիավորվի կրթության և գիտության նախարարության, իսկ քրեակատարողական հիմնարկների նախարարությունը՝ արդարադատության նախարարության հետ:

Վարչապետը նախարարների թեկնածուների անուններ չի հայտնել: Գրավյալ տարածքներից տեղահանվածների հարցերով նախարարությունը կլուծարվի, և դրա գործառույթները կփոխանցվեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, ներքին գործերի և առողջապահության նախարարություններին: Ենթադրվում է, որ կրոնի հարցերով կոմիտեն կդառնա հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության մասը:

Դիտվել է՝ 3318

Մեկնաբանություններ